|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղեկությունն անհիմն է:Այդ մասին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը. հայտնում է Minval.az-ը:
«Արտահերթ ընտրությունների համար պատճառներ չկան: Սահմանադրության համաձայն` ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ` նոյեմբերին: Հերթական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերին»,- ասել է նա:
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր անցկացման մասին լուրերը մամուլում են հայտնվել երկուշաբթի օրվանից: