|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Բևեռային էգ աղվեսը կտրել է մոտ 3.500 կմ ճանապարհ` Նորվեգիայից հասնելով Կանադա ընդամենը 76 օրում` հիացնելով Նորվեգիայի բևեռային ինստիտուտի հետազոտողներին. հայտնում է The Guardian-ը:
Կենդանու վրա, որը հայտնի է նաև սպիտակ կամ կապույտ աղվես անունով, հետևող սարք էր տեղադրվել դեռևս 2017 թվականի հուլիսին: Աղվեսը մեկնել էր Շպիցբերգենից (կղզիախումբ Նորվեգիայում) 2018 թվականի մարտի 26-ին: 21 օր անց, հատելով 1512 կմ, կենդանին, սառցաբեկորի վրա լողալով, հասել է Կանադայի Էլլեսմեր կղզի, որն էլ հուլիսի 1-ին դարձել է նրա վերջին հանգրվանը:
«Մենք սկզբից չէինք հավատում, որ դա իրականություն է», - ասել է հետազոտող Էվա Ֆունգլեին:
