|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«INSTEX»-ի ներկա վիճակը բավարար չէ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
ՄԱԿ-ում, Իրանի մշտական ներկայացուցչությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, իրանցի բարձրաստիճան դիւանագետն անդրադարձել է նաեւ ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի համար հատուկ ֆինանսական մեխանիզմի՝ «INSTEX»-ի գործարկմանը:
«Անձամբ կարծում եմ, թէ «INSTEX»-ի ներկա վիճակը բավարար չէ: Առանց ֆինանսների այն նման է առանց բենզինի ավտոմեքենայի»,- ասել է Թախթ Ռավանչին՝ հավելելով. «Եվրոպան Իրանին կոչ արեց մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրում: Ընդառաջելով նրանց, մենք մեկ տարի համբերեցինք, եւ եվրոպացի մեր գործընկերներից պահանջեցինք գործնական քայլեր ձեռնարկել: Միջուկային գործարքը պաշտպանելու մասին հայտարարությունները մեր խնդիրը չեն լուծում:
Այն պահից սկսած, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնագրից, եվրոպացիները ոչինչ չեն արել: Միջուկային գործարքը ճիշտ չի աշխատում, իսկ մենք չենք կարող միակողմանիորեն հավատարիմ մնալ մեր հանձնառություններին, առանց համաձայանգրի ընձեռած տնտեսական շահերից օգտվելու»: