|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 14.30-ին, Արծվաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ԻԺ» ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի՝ 32, 5.45 մմ տրամաչափի 23 փամփուշտ և «ՌԳԴ-5» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում՝ նորոգման աշխատանքներ կատարելիս։
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ նույն օրը, ժամը 19-ին, Նավուր գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ՏՕԶ» ողորկափող որսորդական հրացան և 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում։
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: