|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թբիլիսիում 8-րդ օրն է` բողոքի ցույցեր են ընթանում: Հերթական բողոքի ցույցի կազմակերպման վայրն անփոփոխ խորհրդարանի դիմաց է: Ցուցարարները պահանջում են երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:
Հունիսի 20-ին մեկնարկած հանրահավաքի ժամանակ ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո հատուկջոկատայինները ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով 240 մարդ վիրավորվել էր: Բացի այդ, 305 մարդու բերման էին ենթարկել:
Զանգվածային ցույցերի պատճառ է հանդիսացել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ վրաց խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը: Հունիսի 20-ին վերջինս Թբիլիսիում բացում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որի նախագահն է հանդիսանում: