|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամին լրագրողները ԲՀԿ խմբակցության ներակայցուցիչներից հետաքրքրվեցին` ի՞նչ կարծիք ունեն ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանի` երեկվա կալանավորման մասին:
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ հարցի առնչությամբ թե՛ իրենց կուսակցությունը, թե՛ համանուն խմբակցությունը մեկ անգամ չէ, որ հայտնել են տեսակետ, այն է` ԲՀԿ-ն հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ:
«Իրավական գործընթացներ են, ու երբ լինի այդ հարցի հետ կապված հանգուցալուծում, իրավական լուծում, այդ ժամանակ ԲՀԿ-ն իր գնահատականը կտա: Մենք ունենք կոնկրետ օրենսդրական կարգավորումներ այդ հարցի հետ կապված, ու այդ կարգավորումներից դուրս որևէ հարց չենք դիտարկում»,- ընդգծեց նա: