|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե ինքը կապ ունի նախկին իշխանության հետ և պետք է հեռանա:
Ըստ նրա` ձևակերպումները՝ յուրայիններ, ոչ յուրայիններ, ճիշտ չեն ու վտանգավոր են այս երկրի համար: «Այն մարդիկ, որոնք կարող են ներդրում ունենալ ներկայիս իրավիճակում երկրի զարգացման համար, պետք է զտվեն ու աշխատեն»,- ընդգծեց Յոլյանը:
«Պաշտոնից կառչած չեմ, բայց կան սկզբունքներ: Երեկ ինձ երիտասարդը հարց էր տալիս՝ հրաժարական կտա՞մ, թե՞ ոչ: Արման Բաբաջանյանի սուբյեկտիվ, ոչ հիմնավորված, ոչ մի բան չպարունակող ելույթից հետո միանշանակ չեմ տա, բայց երբ գտնեմ, որ արդեն անելիք չունեմ... Ասեմ, որ զբաղվելու այլ շատ բաներ էլ ունեմ»,- հստակեցրեց Լևոն Յոլյանը: