|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 25-ին, այցելել է Մասիս քաղաք՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը չի մասնակցել միջոցառմանը:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետը ներկա չէ Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Հրավիրող կողմը «AFFA» բարեգործական հիմնադրամն է, կարող եք իրենց ուղղել ձեր հարցը»:
Դիտարկմանը՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունի Մասիսի քաղաքապետի հետ, երբ ժողովրդական շարժման օրերին խոչընդոտում էր ցուցարարների գործողություններին, եղել են անգամ քրեական գործեր, մարզպետն արձագանքեց, որ հարաբերությունները զուտ աշխատանքային են՝ քաղաքապետ-մարզպետ: «Բոլոր համայնքների ղեկավարների հետ էլ աշխատել ստացվում է, եթե պատրաստ են աշխատել»,- հավելեց Գարիկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին խոսակցություններին և իր կողմից արված վերջին հայտարարություններին ու դրանց` իրականությանը համապատասխան լինելուն, Արարատի մարզպետը նշեց. «Այդ հարցին կարող է պատասխանել միայն վարչապետը»: