|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թրամփը ճիշտ է՝ ամերիկացի զինվորականները չպետք է լինեն Պարսից ծոցում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի՝ նախօրեին կատարած հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցի պահպանության հարցում:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 100%-ով ճիշտ է՝ ամերիկացի զինվորականներ չպետք է լինեն Պարսից ծոցում: Տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումը համապատասխանում է ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի շահերին: Սակայն այժմ պարզ է, որ Team B-ին չեն հետաքրքրում ԱՄՆ շահերը: Նրանք խորշում են դիվանագիտությունից եւ պատերազմ են ուզում»,- գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նախօրեին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ-ը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցի պահպանության հարցում՝ նշելով, որ նեղուցում իրենց նավթային լցանավերի պահպանությամբ պետք է զբաղվեն Չինաստանը, Ճապոնիան եւ այլ երկրներ, որոնք կախում ունեն տարածաշրջանի նավթից: