|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ-ում վրացական գինու ստուգուները կապված չեն Վրաստանում ստեղծված իրավիճակի և ՌԴ-ի պատասխան քայլերի հետ: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է Ռուսաստանից Վրաստան վրացական գինիների և ալկոհոլային այլ խմիչքների ներմուծման վերահսկողության ուժեղացման մասին` դրանց որակի վատթարացման հետ կապված:
«Այստեղ չկա որևէ քաղաքական կոնֆլիկտ, կանխարգելիչ քայլերի մասին է խոսքը` մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով: ««Ռոսպոտրեբնադզոր»-ը կատարում է իր գործառույթները և ստուգում մեր երկիր տարբեր երկրներից մատակարարվող ապրանքների որակը` մշտական հիմքով»,- նշել է Պեսկովը: