|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` դեպի Վրաստան թռիչքները արգելելու որորշումը կստիպի 155 հազար ռուսաստանցու հրաժարվել այդ երկիր այցելությունից: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը` զբոսաշրջայինն ոլորտում աղբյուրին հղումով:
«25 հազար ռուսաստանցի ստիպված է վերադառնալ մինչև հուլիսի 8-ը»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ցույցերը Վրաստանում շարունակվում են արդեն գրեթե 4 օր: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել երկրի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելեց թռիչքները դեպի Վրաստան` ռուսաստանցիների անվտանգության նկատառումներից ելնելով: