|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, Ռուսթավելիի պողոտայում առավոտյան մաքրման աշխատանքներ են իրականացրել քաղաքապետարանի «Թբիլսերվիսգրուպ» մաքրման ծառայության ներկայացուցիչները: Հեռացվել է նաև ցուցարարների բեմը և տեխնիկան, հայտնում է «Ալիք Մեդիան»:
Վերջինս կոչ արեց քաղաքապետարանին ժամանակին վերադարձնել բեմը և տեխնիկան խորհրդարանի շենքի տարածք, որտեղ 3 օր շարունակ բողոքի ցույցեր են ընթանում: Խոշտարիան նշեց, որ սադրանքներից չեն վախենում:
Ի դեպ այսօր, ցուցարները իշխանությանը վերջնաժամկետ էին ներկայացրել մինչև ժամը 14:00-ն: Նրանց գլխավոր պահանջը ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականն է: Պահանջները չբավարարվեցին, հետևաբար ցուցարարները կհավաքվեն նույն տեղում ժամը 19:00-ին: Այսօր տեղի կունենա թվով չորրորդ բողոքի ցույցը:
Նախօրեին ցուցարարները ակցիան եզրափակեցին երթով՝ խորհրդարանի շենքից շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր մասնաշենք: