|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքի հետ կապված ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, փոխանցում է aliq.ge-ն:
Այսպիսով, մենք տեղեկացնում ենք, որ հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում ձերբակալվածներից 121-ը վարչական կալանք է կրում, իսկ մնացածն ազատ են արձակվել վարչական տուգանքով կամ էլ պարզապես բանավոր զգուշացումով: Որոշ իրավախախտների գործի քննությունը հետաձգվել է:
Մենք նաև ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունն արդեն սկսել է ուսումնասիրել հունիսի 20-ի հանրահավաքում իրավապահ մարմինների աշխատակիցների (ներառյալ լրագրողներին) իշխանության հնարավոր իրավախախտման փաստերը: Նշված իրավապահները այլևս ընդգրկված չեն հանրահավաքների ընթացքում օրենքի պաշտպանության և անվտանգության հարցում»,- գրված է հայտարարության մեջ: