|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել տվյալ ՔԿ-ում հունիսի 9-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձ Հ.Դ.-ին և հունիսի 17-ից հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձ Վ.Մ.-ին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Դատախազի կողմից նշված անձանց սահմանված կարգով հարցման ենթարկելու արդյունքում Հ.Դ.-ն հայտնել է, որ հացադուլը հայտարարել է իրեն առաջադրված մեղադրանքի, իսկ Վ.Մ.-ն՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հետ համաձայն չլինելու պատճառով:
Ընդունելության վերջում նշված անձինք հայտնել են, որ բավարարված են դատախազի այցով և տված պարզաբանումներով և նույն օրը դադարեցրել են հացադուլը և ջրադուլը: