|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Շվեդիայի Օրեբրո նահանգում ապրող ասորիները հարգանքի տուրք են մատուցել որպես «Սեյֆո» անվանվող` 1914 թ. ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին. տեղեկացնում է Evrensel–ը:
Ասորի եկեղեցու մոտ տեղակայված` Սեյֆո ցեղասպանության հուշարձանի առջև կազմակերպված միջոցառման ժամանակ Եվրոպայի ասորիների միոււթյան ներկայացուցիչ Յակուպ Նուհոմոն նշել է, որ այս միջոցառումը կազմակերպվում է ամեն տարի: «Հայերին, ասորիներին, և պոնտոսցի հույներին իրենց հողերից ցանկացան կտրել և շրջանից ջնջել: Դա քաղաքական մոտեցում էր: Չէին ճանաչում քրիստոնյա ժողովուրդների խոսքի և կյանքի իրավունքը»,- ասել է նա:
Բեթնահրայինի ազգային խորհուրդը ասորիների ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ արած հայտարարության մեջ կոչ է արել պետություններին` դեմ դուրս գալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և ճանաչել ասորիների ցեղասպանությունը: