Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
ՍԴ անդամ ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդարադաձավ սահմանադրական փոփոխությունների ու Հրայր Թովմասյանի հետ աշխատելու վերաբերյալ հարցերին: Նա նախ նշեց, որ թեպետ որևէ կարգավիճակով չի կարող նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, սակայն Սահմանադրական հանրաքվեի հետ կապված բոլոր բաց մնացած հարցերի պատասխանները կտրվեն: «Անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների օրակարգը օր առաջ մեջտեղ բերել: Եվ դա ոչ անհրաժեշտաբար կարող է հանգեցնել սահմանադրական փոփոխությունների»:Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հետ աշխատելուն , նա նշեց, որ Հրայր Թովմասյանի հետ իր աշխատանքը պատկերացնում է:«Որքան էլ տարօրինակ թվա, Հրայր Թովմասյանի հետ իմ աշխատանքը պատկերացնում եմ բացառապես արդյունավետ: Ինչ տևողությամբ և ինչ կարգավիճակով էլ, որ դա լինի»-ասաց նա: