|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի Խարկով քաղաքում 18-ամյա հայ երիտասարդի հրել են և ցած նետել պատուհանից. հայտնում է ХарківTimes-ը:
Դեպքի մանրամասները պատմել է նրա հայրը` Սերգոն: Պարզվում է` Խարկովի ֆիզկուլտուրայի պետական ակադեմիայի ուսանող Արթուր Մարտիրոսյանի հարևանը հանրակացարանում եղել է ազգությամբ ադրբեջանցի: Այդ չարաբաստիկ օրը նա Արթուրին պիկնիկի է հրավիրել: Ավելի ուշ Արթուրը հասկացել է, որ ադրբեջանցիներն իր դեմ թակարդ են լարում՝ պայուսակի մեջ փորձելով թմրանյութ գցել։ Երբ նրանք դուրս են եկել, հայ ուսանողը փակվել է սենյակում և սկսել ադրբեջանցիների թողած իրերը պատուհանից դուրս նետել: Ադրբեջանցիները վերադարձել են, կոտրել դուռը և, ծեծելով հայ ուսանողին, նրան պատուհանից ցած նետել։
Արթուր Մարտիրոսյանը հրաշքով ողջ է մնացել։ Պատուհանից ընկնելուց հետո նրան հաջողվել է փախչել ադրբեջանցիներից: Այժմ նա հիվանդանոցում է:
Արթուրի հայրը կարծում է, որ այդ կերպ նրանք ցանկացել են գումար շորթել, քանի որ Արթուրի ընտանիքը ապահովված է, իսկ այդ մասին իր ընկերներին կարող էր պատմել տղայի հարևան ադրբեջանցին: