|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Սիրիան Թուրքիայի հետ ռազմական բախում չի ցանկանում: Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում. հայտնում է РИА Новости-ն:
«Առաջին հերթին` մենք պատերազմ չենք ցանկանում մեր և թուրքական զորքերի միջև: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է Մուալեմը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահի ավելի վաղ արած հայտարարությունը, թե Անկարան կպատասխանի սիրիական Իդլիբում իր դիտորդական կետերի վրա հարձակման դեպքում:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ իր` Իդլիբում գտնվող դիրքը գնդակոծվել է Սիրիայի կառավարական բանակի հսկողության տակ գտնվող տարածքից, վիրավորվել է 3 զինծառայող: