|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է անվանի հայազգի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նախագահ Սարգսյանը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և շնորհակալություն հայտնել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործության համար:
Գիտականը նախագահին պատմել է իր գործունեության ու ծրագրերի, ինչպես նաև նոր սերնդի՝ կատարելագործված MRI սարքի հնարավորությունների մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի բժշկական և գիտական շրջանակների հետ համագործակցության հեռանկարներին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների և, հատկապես, արհեստական բանականության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի և առաջարկել է դիտարկել հայ մասնագետների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: