|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը երկխոսություն է ցանկանում իրանական ղեկավարության հետ, որպեսզի թուլացնի լարվածությունը, սակայն սադրանքների դեպքում պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Washington Free Beacon-ին տված հարցազրույցում:
Բոլթոնի խոսքով` ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Իրանի առաջնորդի հետ Թեհրանի հետ գործարքի ուղղությամբ` պայմանով, որ նրանք կհրաժարվեն միջուկային զենքից:
«Դա չի նշանակում, որ նա գնում է փոխզիջման. նրա դիրքորոշումը նույնն է: Դա նշանակում է, որ, ինչպես Հյուսիսային Կորեայի դեպքում, նա պատրաստ է խոսել ապագայի մասին, որը կգա, երբ նրանք հրաժարվեն միջուկային կամ այլ անընդունելի գործողություններից»,- ասել է Բոլթոնը: