|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր: Վերջինս զբաղվում էր թմրանյութերի առքուվաճառքով և կալանավորվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: