|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Փյունիկից» հեռացել է 27-ամյա ռուս կիսապաշտպան Դենիս Տալալայը: Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը: Հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Տալալայը ձմռանն էր միացել «Փյունիկին» և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հասցրել էր դառնալ 2 գոլի հեղինակ:
Տալալայը կարիերան կշարունակի հայրենիքում:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում: