|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի:
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: