|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Եթե հանրային պահանջ կա, կարծում եմ՝ կա նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն, եթե, իհարկե, հանրային պահանջ գոյություն ունի. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Դիտարկմանը՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսում էր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունների մասին, և հարցին` արդյո՞ք դրանք արժանահավատ են, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ այդ ուսումնասիրություններն առկա են և կտրամադրվեն հանձնաժողովին:
Իսկ թե ՊՆ-ն հանձնաժողովի հետ համագործակցելո՞ւ է, նախարարը պատասխանեց, որ սիրով կհամագործակցեն: Ինչ վերաբերում է հարցին, թե կարո՞ղ է գաղտնիքների փոխանցման խնդիր լինի, նա նշեց. «Հանձնաժողովի անդամները պետք է ունենան համապատասխան թույլտվություն, և պաշտպանության հանձնաժողովի անդամները, կարծում եմ, ունեն այդ թույլտվությունը»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ղեկավարի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: