|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ճապոնիան մտադիր է առավելագույն դեր խաղալ Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու հարցում, սակայն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի ծրագրում միջնորդ դառնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան` անդրադառնալով Աբեի` Իրան այցին:
Ավելի վաղ «Կիոդո» գործակալությունը, իրանական կառավարությունում աղբյուրներին հղումով, հայտնել է, որ Աբեի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ժամանակ իրանական կողմը դիմել է Ճապոնիայի վարչապետին` խնդրով, որ նա անձամբ փոխանցի ԱՄՆ նախագահին պատժամիջոցները չեղարկելու պահանջը:
Հավելենք նաև, որ РИА Новости-ի աղբյուրները երեկ հայտնել էին, որ Աբեի` Իրան այցի նպատակն է համոզել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին` մասնակցել Օսակայում հունիսին նախատեսված «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին և կազմակերպել նրա ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: