|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
...Ես հիմա չեմ կարող պատմել այնպես հրաշալի, ինչպես Շահենն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ հայտնվել էր հայդուկների նահանջի ձյունոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:
Բայց ես նրա նկարագրածով պարզորոշ տեսնում եմ մարդահասակ ձյան տեսքով շրջապատված այդ եկեղեցին, որի չորսբոլորը, գավիթը մաքուր և չոր էր, սակայն, ինչպես մաքուր և չոր է լինում գետինը գարնանը, ձնհալից հետո: Եկեղեցու պատե՞րն էին ջերմություն արձակում, թե՞ Աստված էր գարուն իջեցրել` օգնելու տառապյալներին: Իսկ մասրենիների թփերից կախ-կախ ծանրացել էին ձյան բարուրից դուրս պրծած կարմիր ողկույզները: Եվ ուրիշ ոչինչ: Պատմեց ու արտասվեց Շահենը: Այդ պատկերը կարո՞ղ էր հանգիստ տալ նրան:
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ