|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սուդանում ռազմական հեղաշրջման նոր փորձ է տեղի ունեցել. հայտնում է РИА Новости-ն:
«Հեղաշրջման փորձ է տեղի ունեցել անցումային ռազմական խորհրդի դեմ, որը կանխվել է: 68 սպա ձերբակալվել է»,- հաղորդում է «Ալ Արաբիա»-ն:
Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջումը Սուդանում տեղի ունեցավ ապրիլի 11-ին` 4-ամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Երկրի նախագահը կալանավորվեց, իսկ երկրի ղեկավարումը ստանձնեց անցումային ռազմական խորհուրդը, որը պետք է իշխի երկու տարի` մինչև նոր ընտրությունները:
Այժմ երկրում ցույցեր են: Ցուցարարները պահանջում են անհապաղ ձևավորել քաղաքացիական ղեկավար մարմին: