|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Փաշինյանի վերջին հանդիպումը կառուցողական է անցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ես տեղեկություն ունեմ, որ հանդիպումը շատ կառուցողական և արդյունավետ է անցել: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հրատապ հարցեր: Վարչապետն այդ հանդիպմանը գնահատական տվել է: Իմ ընկալումն այնպիսին է, որ այս շփումը մեր երկրների միջև երկար, արդյունավետ քաղաքական բարձր երկխոսություն կառուցելու ևս մեկ քար էր», - նշեց նա:
Անդրադառնալով Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան տալու մասին լուրերին` Կոպիրկինը վստահեցրեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դրա հետ կապված պաշտոնական տեղեկություն չի ստացել: