|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ռուսաստանը մտադիր չէ ժեստեր անել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Դոնբասում հակամարտությունը կարգավորելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է УНИАН-ը:
«Բոլորը պետք է ազնիվ լինեն: Բոլորը ստորագրել են Մինսկի պայմանավորվածությունները, որում հստակ ասվում է` ինչ գործողություններ պետք ձեռնարկի Կիևի իշխանությունը, ինչ գործուղություններ` Դոնեցկը և Լուգանսկը, և հնարավոր չէ առաջընթացի բացակայության մեղքը գցել ինչ-որ մեկի վրա»,- ասել է նա:
Լավրովը նաև հավելել է, որ չի կարելի գործընթացը մեռած կետից շարժել մեկ ժեստով: