|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի պատճառով առաջացած քաղաքական ճգնաժամի հետևանքով ԱՄՆ-ը դադարեցրել է թուրք օդաչուների` Ֆ-35 կործանիչների ուսումնական ծրագիրը: Պենտագոնը հայտարարել է, որ երկրում գտնվող ոչ մի թուրք օդաչու այլևս օդ չի բարձրանալու. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
«Մեր պաշտպանության նախարարությունը գիտի, որ թուրք օդաչուներն այլևս չեն թռչելու Արիզոնայի «Լյուք» ավիաբազայից: Եթե Թուրքիան շարունակի իր այս քաղաքականությունը, մեր դաշնակցի մասնակցությունը Ֆ-35-երի ծրագրերին կամաց-կամաց կնվազեցնենք». – հայտարարել է Պենտագոնի խոսնակ Մայք Էնդրյուզը:
Սակայն հայտարարվել է, որ Ֆլորիդայում գտնվող «Իգլին» ավիաբազայում շարունակվելու է թուրք օդաչուների ուսուցումը:
ԱՄՆ-ը շարունակում է իր այն պնդումները, որ ռուսական Ս-400-ները վտանգ են առաջացնելու Lockheed Martin կազմակերպության կողմից արտադրված Ֆ-35 կործանիչների համար: