|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականը: Երևանում անցկացվող «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպմանը լրագրողները փորձեցին Արտակ Զեյնալյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու է հրաժարական տվել արդարադատության նախարարի պաշտոնից, սակայն նա հրաժարվեց հարցերի պատասխանել:
«Հարգելի գործընկերներ, ես հիմա պետք է մասնակցեմ այս միջոցառմանը, թույլ տվեք դա անեմ: Այսօր Ազգային ժողովում պետք է ներկայացնեմ բյուջեի տարեկան հաշվետվությունը, դրանից հետո կպատասխանեմ ձեր հարցերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արտակ Զեյնալյանը: