|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունիսի 8-ին 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի H խմբում ընդգրկված` Թուրքիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև կայացած հանդիպումից հետո, որում Ֆրանսիայի հավաքականը պարտվեց 0-2 հաշվով, Ֆրանսիայի աջ ծայրահեղականների առաջնորդ, «Ազգային միավորում» կուսակցության նախագահ Մարի Լե Պենը պահանջել է FIFA-ից` պատժել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային խաղից առաջ Ֆրանսիայի օրհներգի հնչելու ժամանակ երկրպագուների սուլոցների համար:
«Պետական օրհներգի ժամանակ սուլելը միշտ ամոթ է, վիրավորանք և fairplay-ի (արդար խաղ) արժեքների խախտում: Ակնկալում ենք, որ FIFA–ն այս գիշեր թուրքերի անհարգալից վերաբերմունքի համար կպատժի Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային»,- նշել է Լե Պենը իր թվիթերյան էջում: