|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը Եվրոպայի համար հատուկ կարեւորություն ունի. Բաղդադ կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ Նախարար Հայկո Մաասը. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Հայկո Մաասը, անդրադառնալով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ վերջին շրջանում լարվածության աճին, նշել է. «Որպես եվրոպացի հարեւաններ, մենք պարտավոր ենք աջակցել լարվածության նվազեցմանը եւ հաշտեցմանը»:
«Մենք չպէտք է սահմանափակվենք միայն բանակցությունների պահանջով, այլ պետք է դրանց իրագործման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկենք, հատկապես այն ժամանակ, երբ աճել է կողմերի միջեւ լարվածությունները եւ խորը հակամարտություն է ընթանում»,- հավելել է Գերմանիայի ԱԳ Նախարարը:
Ըստ Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի՝ սխալ հաշվարկները, թյուրիմացությունները կամ էլ տարածաշրջանում սադրանքներին տրվելը կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել:
Նշենք՝ նախատեսվում է տարածաշրջանային այցի շրջանակում Հայկո Մաասը այցելությունը ԱՄԷ եւ Հորդանան: