|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (25 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրանքը լռեցնելու համար դիմել են համապատասխան գործողությունների՝ շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: