|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նուբարաշենի խճուղի թիվ 2 հասցեում օրերս Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ:
«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ջուրը ստանում էր ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:
Այդ մասին Երևանի տարածաշրջանի առևտրային տնօրինության կողմից կազմվել է արձանագրություն, որը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել։ Համաձայն գործող կարգի, կատարվել է նշված հիմնարկի կողմից սպառված ջրի քանակի վերահաշվարկ՝ 91,5 հազար խորանարդ մետր ծավալով, որի դիմաց ենթակա է վճարման մոտ 16,5 մլն դրամ:
Ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել է նույն օրը: