|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Շվեդական Լինչոպինգ քաղաքի կենտրոնական հատվածում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 25 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների հայտարարությունը:
Այս պահին, ոստիկանության տեղեկացմամբ, տուժածների թիվը հասել է 25-ի:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 9:00-ի սահմաններում՝ գրասենյակային և բնակելի շենքերից ոչ հեռու: Պայթյունի հետևանքով պատճառվել է գույքային վնաս, կոտրվել են շենքերի ապակիները:
Դեպքի մանրամասները բացահայտվում են: