|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հարկային օրենսգրքին կողմ չենք քվեարկելու, որովհետև այդտեղ կան բազմաթիվ խնդիրներ: Կան և՛ լավ բաներ: Համահարթեցման համար մենք դեմ ենք լինելու, որովհետև սա լիարժեք անարդարացի է, այսօր ժողովրդի հաշվին բյուջեի ավելացումն ընդունելի չի: Ընդհանրապես ունենք 800 հոգի, որ ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ: 800 հոգու համար պե՞տք է անեն համահարթեցում»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ես կխնդրեի՝ հարկային օրենսգիրքը վերանայողները, բարեփոխումներ անողները բարի թող լինեն համաշխարհային մակարդակով նայեն: Գերմանիայում, եթե անձը ստանում է 9000 եվրո, ապա նա չի հարկվում: Հայաստանում ևս պիտի օրենք ընդունեն, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք չհարկվեն»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին՝ համահարթեցման պատճառով: