|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի` ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող Դիարբեքիր քաղաքի պատմական պարիսպների մոտ շինարարական աշխատանքների հետևանքով 2 մետր փլուզում է տեղի ունեցել. հաղորդում է Mezopotamya գործակալությունը:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գտնվող Դիարբեքիրի պատմական պարիսպները շարունակում են մեծ վնասներ կրել «Տիգրիսի հովիտ» (Dicle Vadisi) կոչվող այգու շինարարության հետևանքով: Թուրքիայի շրջակայքի և քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Տիգրիսի հովիտ զվարճանքի հրապարակի ծրագիրը» քաղաքում մեծ դժգոհությունների պատճառ էր դարձել: ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը դիտարկումների արդյունքում նշել էր, որ այս ծրագիրը մեծ վնաս է հասցնում տարածաշրջանի էկոլոգիական համակարգին, և դրա արդյունքում շինարարությունը դադարեցվել էր: Այնուհետև Դիարբեքիրի վարչական դատարանը չեղյալ էր հայտարարել շինարարության թույլտվության որոշումը: Սակայն ընտրություններից հետո շինարարությունը վերսկսվել է, քանի որ այն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական խոստումներից մեկն էր: Շինհրապարակը կառուցվել էր պարիսպների ամենաթույլ հատվածում, ինչի արդյունքում 2 մետր փլուզում է եղել: