|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սոցցանցերում անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի պահպանումը ապագայում բռնության կհանգեցնի: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ 2018 թ. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին ամենամյա զեկույցի քննարկման ընթացքում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:Նրա խոսքով՝ սոցցանցերում վիճակը լավագույններից չէ, այն անհանգստություն է առաջացնում:
«Փողոցում ժպտացող մարդը սոցցանցերում կարող է ատելություն սերմանող հաղորդագրություններ գրել: Տպավորություն է ստեղծվում, որ հանրությունը կիսվում է խմբերի, որոնք միմյանց պիտակավորում են՝ «հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ»: Երբ սոցցանցերում մի մարդու կամ խմբի դեմ կազմակերպված քարոզարշավ է սկսվում, օգտագործվում են անձնական կյանքից տվյալներ, ինչը խախտում է: Անհրաժեշտ է փոխել իրավիճակը, այդ թվում, օրենսդրության միջոցով: Ատելության դրսևորումն այսօր աճում է»,- ասել է Թաթոյանը` վստահություն հայտնելով, որ իրավիճակի վրա կարող են ազդել Հայաստանի գործող իշխանությունները: