Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Երեկ Երեւանի պետական համալսարանի կենտրոնական դահլիճում, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախաձեռնությամբ, Հակոբ Կարապենցի անվան ամենամյա կրթաթոշակ հանձնվեց ԵՊՀ-ի և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 5 լավագույն ուսանողների:
Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակ ուսանողներին տրվում է 2000 թվականից: Կրթաթոշակի հանձնումը կատարվում է Հակոբ Կարապենցի կտակի համաձայն:
Նշենք, որ միջոցառման ժամանակ պատվոգրեր հանձնվեցին նաև ԵՊՀ 100-ամյակի առիթով Երևանի պետական համալսարանի հայտարարած համահայաստանյան դպրոցական օլիմպիադայի հաղթողներին:
Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակը ուսանողներին հանձնեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը: Շնորհավորելով հաղթողներին` նա մաղթեց հաջողություններ և հույս հայտնեց, որ նրանք իրենց գիտելիքներով արժանին կմատուցեն Հայրենիքին, որտեղ երազել էր ապրել Կարապենցը: