|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վերջինիս նպատակն է օժանդակել ՀՀ-ԵՄ արդարադատության ոլորտի քաղաքական երկխոսությանը և աջակցել արդարադատության ոլորտում ԵՄ հետագա աջակցության մշակմանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերլուծել ոլորտում առկա բացերն ու խնդիրները և վերջիններիս հիման վրա մշակել ոլորտում աջակցության ծրագրերի հայտերի փաստաթղթերի փաթեթ` նախանշելով բյուջետային աջակցության ծրագրի հիմնական ուղղությունները: Ծրագրով նախատեսվում է նաև աջակցել արդարադատության ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման ու արդիականացման գործընթացներին և այլն:
Ծրագրի մեկնարկի հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, Ծրագրի փորձագետները և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները:
Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպման ընթացքում նշել է, որ այս Ծրագիրը կնպաստի արդարադատության ոլորտում ընթացիկ և մոտ ապագայում նախատեսված բարեփոխումների առավել արդյունավետ և թիրախային իրագործմանը: