|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք»,- խոստացավ նա:
Անդրադառնալով կեղծ օգտատերերի թեմային՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ գործընթացը մշտապես շարունակվում է։ «Եթե համացանցում լինեն նյութեր տարածողներ, որոնցում կպարունակվի հանցակազմ, գործընթացը շարունակվելու է», - ասաց նա։
Ինչ վերաբերում է իր տեղակալի պաշտոնից Արզուման Հարությունյանի հեռանալուն, Վանեցյանը նշեց, որ Արզուման Հարությունյանն անձամբ է դիմել իրեն, որպեսզի երկարամյա ծառայությունից ազատվի, ինքն էլ դիմումը բավարարել է:
Հիշեցենք, որ Արզուման Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացնել մայիսի 24-ին` նույն օրը, երբ հրաժարական էր տվել նրա եղբայրը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: