|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք: Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 100-ամյակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրների միջև բարեկամության և սերտ համագործակցության մեջ Ձեր ներդրած ավանդի համար:
Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը:
Ձերդ Գերազանցություն, ևս մեկ անգամ հավաստիացնում եմ Ձեզ իմ խորին հարգանքը և ցանկանում եմ հաջողակ գործունեություն երկրի բարեփոխումների, զարգացման և առաջընթացի գործում»,- ասված է վարչապետ Փաշինյանին հղված ուղերձում: