|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Ազգային ժողովի` մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը չհաստատվեց քվորում չլինելու պատճառով:
Օրակարգի նախագծերի երկրորդ բաժինն ընդունելու հարցը դրվել էր քվեարկության, կողմ էին ներկա բոլոր 61 պատգամավորները, բայց այն ընդունելու համար անհրաժեշտ էր 66 կողմ ձայն, հետևաբար` օրակարգը չհաստատվեց:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ են անելու խորհրդարանականները, որևէ մեկը հստակ պատասխան չտվեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, թե պետք է ավարտված համարել աշխատանքներն ու տուն գնալ: Իշխանականներից ոմանք ասացին` կրկին պետք է քվեարկել, ոմանք էլ չկարողացան ասել, թե ինչ է լինելու: