|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Վաշինգտոնը լրջորեն մտադրվել է առկախել Ֆ-35 կործանիչների ծրագրի շրջանակներում թուրք օդաչուների կրթությունը. հաղորդում է sozcu.com.tr կայքը:
Գործակալությունն այս մասին հաղորդում է` հիմնվելով Ֆ-35-ների ծրագրում Թուրքիայի դերի վերաբերյալ տեղեկություն ունեցող երկու աղբյուրների վրա, որոնց անունները չի նշում: Ըստ աղբյուրների` ԱՄՆ-ը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:
Այս լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց, որ չի պատրաստվում հետքայլ կատարել Ս-400-ների հարցում: Թուրքայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը մայիսի 22-ին ասել էր, որ թուրքական անձնակազմը մեկնել է Ռուսաստան` Ս-400-ների օգտագործման հմտություններ ստանալու համար:
Թուրք օդաչուները գտնվում են ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Լյուկ Էյր Ֆորս ռազմաբազայում: Ըստ Reuters-ի` Պենտագոնն ու պետքարտուղարությունը հրաժարվում են այդ թեմայով մեկնաբանություններ տալուց: