|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ դաշնային մաքսային ծառայության հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և հյուսիսօսական մաքսատան պատվիրակությունը Երևանում մայիսի 20-23-ին, հանդիպել է ՀՀ մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ այցի ընթացքում քննարկվել են օտարերկրյա պետության տարածքով (Վրաստան) Հայաստանի և Ռուսաստանի միջև ԵՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր: Մասնավորապես, քննարկվել են մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսային գործողությունների իրականացման և տարբեր մաքսային ընթացակարգերով ապրանքների ձեւակերպման հետ կապված, համապատասխան տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր և այլն:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանից «Վերին Լարս» մաքսային կետով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումների հնարավորինս արագ իրականացմանը:
Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը Հյուսիսկովկասյան մաքսային վարչության եւ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների միջեւ: