|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` հաղթում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը 179 տեղ է ստացել ԵԽ-ում:
Մեծությամբ երկրորդ խմբակցությունը` «Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ դաշինք»-ը, կստանա 150 տեղ:
«Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինք»-ը կարող է ստանալ 107 մանդատ:
Չորրորդ տեղում են կանաչները` 70 մանդատով:
«Եվրոպական պահպանողականները և ռեֆորմատորներ»-ը ստացել են 58 մանդատ:
Աջ ազգայնական «Ազգերի և ազատությունների Եվրոպա» խմբակցությունը ստացել է 58 մանդատ, իսկ աջ պահպանողական «Ազատության և ուղիղ դեմոկրատիայի Եվրոպա» խմբակցությունը` 56 մանդատ:
Ընդհանուր առմամբ, մայիսի 23-26-ը 28 երկրում ընտրվել է 751 պատգամավոր: