|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի` Մերձավոր Արևելք լրացուցիչ 1,5 հազար զինծառայող ուղարկելու որոշումը սպառնալիք է տարածաշրջանի կայունությանը և աշխարհի խաղաղությանը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրացուցիչ ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք, որպեսզի պաշտպանի տարածաշրջանում արդեն գտնվող զինծառայողներին:
«Ամերիկացիները նման հայտարարություն են արել իրենց թշնամական գործողություններն արդարացնելու և Արաբական թերակղզում լարվածություն ստեղծելու համար»,- ասել է Զարիֆը:
Նա նշել է, որ այդ գործողություններին հարկավոր է դիմակայել: