|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել։
Հավելենք նաև, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ավելի վաղ ոստիկանության բաժին էր ներկայացրել Ազատության հրապարակում տեղի ունեցած հարձակման բազմաթիվ տեսագրությունները, որոնք կցվելու են քննվող գործին: