|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երաշխավորություն ներկայացնելու հանգամանքին: Հարցին, թե արդյոք այդ երաշխավորությունն ավելորդ լարվածություն առաջացրեց դատական գործի մեջ, Բակո Սահակյանը պատասխանեց. «Մեր քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնել: Ընդհակառակը, այդ քայլը նպատակ ուներ թուլացնել լարվածությունը»: Բակո Սահակյանը նշեց, որ միջնորդության մեջ նշվել է, որ դա քայլ չէր` ուղղված ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու, դա ընդամենը միջնորդություն էր` խափանման միջոցը փոխելուն:
Հարցին, թե ինչպես կարձագանքի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշագրավ այն հայտարարությանը, թե կան ուժեր Արցախում, որոնք ուզում են պատերազմ հրահրել և ամբողջ պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա, Բակո Սահակյանը պատասխանեց. «Եթե կան այդպիսի գործիչներ կամ այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց: եթե կան նման ուժեր, ապա ես էլ նրանց կորակեմ որպես դավաճաններ: Ես չունեմ տեղեկություններ, թե կան նման ուժեր կամ գործիչներ, որոնք նախապատրաստում են դավաճանական գործողություններ»: